Վստահ եք որ դեռ հիշում եք այս բառի ուղղագրությունը․ Գրեք ճիշտ տարբերակը

Շատերը ավարտելով դպրոցը վստահ են որ տիրապետում են հայոց լեզվի ուղղագրությանը, բայց շատ դեպքերում տարիների ընթացքում մոռանում են ուղղագրության կանոնները և սխալներ թույլ տալիս ամենատարրական բաներում։

Այսօրվա մեր փոքրիկ փորձությունը կապված էր Հ բաղաձայնի արտասանության և ուղղագրության հետ։

Հավանաբար ձեզնից ոմանք դեռ հիշում էին, որ Հ գրվում է բառի բոլոր դիրքերում, որտեղ արտասանվում է՝ հայ, հայրենիք, հայախոս, հրահրել, ահռելի, նիրհել, օրհնել, ագահ, նախագահ:

Իսկ ինչ կասեք այն դեպքերի մասին, երբ ր-ից հետո հ-ն չի արտասանվում կամ թույլ է արտասանվում, բայց գրվում է. աշխարհ, խոնարհ, ճանապարհ, շնորհ և այլն:

Իսկ ահա ինչ վերաբերվում է արհամարհել բառում երկրորդ հ-ին, ապա այն չի արտասանվում, բայց գրվում է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.