Արդեն Ուշ Է․ Էս Ալիքը Կոտորելու Ա, Սրա Դեմ Խաղ Չկա, Որովհետև․ Հայկ Մանասյանի Ուշագրավ Խոսքը

Կոր ոնավիրո ւսային վիճակի հետ կապված՝ ծ անրագույն իրավիճակ է․

ըստ լուրերի՝ մայրաքաղաքի հի վանդանոցներում տեղ չկա, նույնը՝ Գյումրիում։ Տեղեկություն ունենք, որ հի վանդների տեսակավորման՝ տրիաժ կենտրոններն արդեն սկսել են մայրաքաղաքի հի վանդներին տեղափոխել մարզային հի վանդանոցներ։ Օրինակ՝ օրերս մի մա համերձ հի վանդի որոշել էին տեղափոխել Ապարանի հի վանդանոց, վերջին պահին հարազատներին հաջողվել էր տեղ գտնել Երեւանում։

Նմանատիպ իրավիճակ է Գյումրիի ԲԿ-ում․ տեղ չկա։ Առողջապահության նախարարությունից մեր հարցին, թե մայրաքաղաքի հի վանդանոցներում տեղ չկա՞, դիվանագիտորեն նկատեցին՝ համա ճարակաբանական վիճակը լ արված է։ Նաեւ` «ազատ մա հճակալները շատ արագ համալրվում են», եւ «ըստ հի վանդանոցների ծանրաբեռնվածության եւ հի վանդների ծանրության աստիճանի` տրիաժ կենտրոնն իրականացնում է բաշխում»։ Երեկվա 14:00-ի դրությամբ 26 հի վանդանոցում քո վիդով հի վանդների բու ժում է իրականացվում 2 հազար 980 մա հճակալով, որից 448-ը՝ վերակենդանացման։

Հարցին, թե նոր քո վիդ-կենտրոններ, նախկինի նման, ծավալվելո՞ւ են, թե ոչ, ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանեցին․ «Փորձում ենք մա հճակալային ֆոնդն անընդհատ համալրել, բայց դե՝ անսպառ չէ։ Ի վերջո, բու ժանձնակազմն էլ պիտի հերիքի»։ Երեկվա դրությամբ ծ անր վիճակում էր գտնվում 1075, ծայրահեղ ծ անր՝ 293 հ իվանդ, որոնցից 109-ին միացված է թո քային օդափոխության սարք։ Բ ժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի գրառումներից կարելի է եզրակացնել, որ վիճակն արդեն օ րհասական է։ Դիմելով Հայաստանի շուրջ 1,202,800 «առողջապահության նախարարներին՝ կանանց», Մուրադյանը խնդրել էր միանալ բժիշկների պայքարին եւ ընտանիքի անդամներին բացատրել, որ այս պահին Сovid 19-ի դեմ կարող ենք պայքարել միայն պատ վաստման միջոցով։

Իսկ իշխանություններն այս վիճակին արձագանքում են, թե բա՝ դուք եք մ եղավոր, չեք պատվաստվում, դիմակ չեք կրում, պատ վաստումներին դեմ բ ժիշկներն էլ հակաքարոզչություն են իրականացնում։ Սրանում, իհարկե, ճշմարտություն էլ կա, բայց` կես ճշմարտություն: Հայաստանը պատ վաստված երկրների թվում Աֆղանստանի, Սոմալիի եւ այլ երկրների շարքում է՝ բնակչության 5 տոկոսի պատ վաստված լինելու ցուցանիշով (հարեւան Վրաստանում ցուցանիշը մոտ 25 տոկոս է, Ադրբեջանում՝ 40-ից ավելի, Թուրքիայում՝ 50 տոկոսից բարձր)։

Թե այս տեմպերով ուր է հասնելու մեր երկիրը, եւ ինչքան մարդ ենք կորցնելու, հարցը, թերեւս, հռետորական է։ Միշտ լավատես եւ բնակչության իմունային պատնեշի մասին խոսող բժիշկ Հայկ Մանասյանը երեկվա իր լայվում անտանելի հոռետես էր։ Ասաց, որ այս ալիքի դեմն առնել չի լինի։ «Միացրեք իմ օգոստոսի լայվը, որ ասել էի՝ վակց ինացիա — սեպտեմբերի 1։ Դրանում անդրադառնում էի ուսուցիչներին արված պարտադրանքին ու այնտեղ զգու շացնում եմ, որ մի քանի ամիս հետո գլուխներդ պատով եք տալու։ Ու սկսելու եք ո ղբալ մ ահերի անվերահսկելի քանակը։ Ինչու, որովհետեւ փոխանակ թ իրախային վեր կենաք, մարդկանց պատ վաստեք, ընգել եք ուսուցիչների ջանին։ Եթե օգոստոսի 13-ին ասածս անեիք, գոնե սեպտեմբերի 1-ից, 21+14 օր, այսօր արդեն կունենայինք խ ոցելի խմբերի բավականին մեծ ծածկույթ»։

Մինդեռ, ըստ Մանասյանի, ԱՆ-ն միշտ մեղավոր է համարում դիմակ չկրողներին, չպատ վաստվողներին, «տունը չնստողներին», փռշտացողներին, հազացողներին, շնչողներին, արտաշնչողներին, բոլորը մ եղավոր են, բացի իրենցից։ «Նույն ձեւով, հանձին վարչապետի, նախկիններն են մեղավոր, նախկինների նախկիններն են մեղավոր, բոլորը, բացի իրենցից։ Էս ոճը, մեղավորությունը գցել այլոց վրա, սա անմեղսունակություն է»,- հայտարարեց Մանասյանը՝ ավելացնելով․ «Մենք երբեք վեր չենք կենում ու տնային տնտեսուհիների նման ասում՝ դե, դիմակ կրեք, չե՞ք տենում՝ մ ահերը շատ են։ Մենք վերլուծում ենք՝ մ ահերն ինչի են շատ։ Վերլուծում ենք մ ահացած մարդկանց խմբերը, տեսնում, որ 20 թվականին 85 տոկոսը մ ահացել են 60 տարին լրացած անձինք, 11 տոկոսը՝ 50 տարին լրացած անձինք։ Այսինքն՝ նրանք եղել են մ ահերի 96 տոկոսը։ Մենք սա տեսնում ենք ու որոշում ենք քարոզել, 96 տոկոսը կազմող ռ իսկային խմբին՝ պատ վաստվել։ Ոչ թե առաջին պատահածին չամռվում ենք, որ գնա, պատ վաստվիր, որովհետեւ Ձեզ գործից կհանեն»։ Անդրադառնալով նախկին նախարար Արսեն Թորոսյանին, Մանասյանը նրան մեղադրեց PR անելու մեջ։ Պարբերական հի վանդության պատճառով բանակից ազատված ԱՆ նախկին նախարարը PR է անում իր 12 տարեկան տղայով, թե պատրաստ է նրան պատվ աստել «Մոդ եռնայով»։

«Բայց որ Արսենը հյուրանոցներ ու հանգստյան տներ էր լցնում կոնտակտավորներով, էն դեպքում, որ ծերերով ու տարեցներով պետք է լցներ ու քրոնիկ հի վանդներով, դրա մասին Արսենը չի խոսում։ Դա իր ոչ մի բանին է։ Կարեւորը՝ ինքն իրա էրեխուն գիտի ինչ կանի, վերջն էլ թռնելու է գնա։ Սաղ թռնելու են գնան, էս երկրում իրենք գաստրալյոր են»։ Ըստ Մանասյանի, այս 2 տարում որեւէ մեկը որեւէ բանի համար ներողություն չի խնդրել (ասաց՝ մեկը վեր կացա՞վ ասաց՝ կներեք, սխալվեցի) եւ անգամ հարկ չի համարել վերլուծել․ լավ, որտե՞ղ են սխալվել, որ դասեր քաղեն՝ հետագա սխալներ թույլ չտալու համար։ Ինչպես իրենց առաջնորդն էր ձեւակերպել՝ իրենք շատ սխալներ են արել, բայց շարունակելու են անել, մինչեւ որ էլ չսխալվեն։ Այլ խոսքով, այս իշխանությունները երկիրը դիտարկում են որպես փորձադաշտ, իսկ այնտեղ ապրող մարդկանց՝ փորձաճագարներ։ Իսկ հիմա, ըստ Մանասյանի, արդեն ուշ է։ «Վերջ։ Չեք հասցնելու, էս ալիքը կոտ որելու ա։ Սրա դեմ խաղ չկա։ Ինչո՞ւ, որովհետեւ եթե հենց հիմա մեծահասակները սկսեն պատ վաստվել, միեւնույն է՝ ժամանակը չի բավականացնի, որ 2-րդ դոզան ստանան, հետո 14 օր անցնի, որ իմունիտետ ստանան»,- ասաց Մանասյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.