Պարոն Վարդանյան ով-ով, բայց դուք և այն էլ սոխի գնաճից մի խոսեք։ Նախքան ձեր պոպուլիզմով զբաղվելը, եթե ձեզ չճանաչեի, լուրջ կհավատայի, որ իրոք մտահոգ եք գնաճի համար, ժողովրդի համար, բայց… Ռեգինա Պրազյան

Ռեգինա Պրազյանը գրել է. Սույն պատգամավորի հիշողությունից դուրս է մղվել հավանաբար այն ժամանակահատվածը՝ 1999ը և հետոն, երբ ՀՅԴ համամասնական ընտրացուցակով ընտրվել է ՀՀ Ազգային

ժողովի 2-րդ գումարման պատգամավոր և եղել է ՀՅԴ խմբակցության ղեկավար։
Գիտակցության կորստի այդ ժամանակահատվածին և

նույնիսկ դրան հաջորդող որոշ ժամանակաշրջանին համապատասխանող հիշողության բացը լրացնելը հնարավոր է և անգամ անհրաժեշտ է ժողովրդի հետ շփումով Պարոն Վարդանյան ով-ով, բայց դուք և այն էլ սոխի գնաճից մի խոսեք։ Նախքան ձեր պոպուլիզմով զբաղվելը, եթե ձեզ չճանաչեի, լուրջ կհավատայի, որ իրոք մտահոգ եք գնաճի համար, ժողովրդի համար, բայց ես այդ ժողովրդի այն մի

մասնիկն եմ, որ երբ դուք կամ ձեր նմանները պատգամավոր էիք ձեր պաշտելի Քոչարյանի ղեկավարած ժամանակ, ես և իմ նման շատ երեխաներ տառապում էինք թերսնուցմամբ։ Հանկարծ չմտածեք, թե դիետաներին էինք մենք ու մեր ծնողները մեզ նվիրել։ Չէ, ընդամենը ամեն օր սնվում էինք ձեզ համար դելիկատես համարվող, իսկ

մեր համար ամենօրյա սնունդ համարվող կարտոֆիլով ու թթու դրած կաղամբով։ Հիմա դուք գիտեք իմ գեղեցիկ կազմվածքի գաղտնիքը և կարող եք հետևել օրինակիս և ամեն տեսակ թանկ ու կրակ սոխ-մոխով ձեր օրգանիզմը չծանրաբեռնեք։ Նույն լոգիկայով եմ ասում, երբ ձեր նմանակները մսի թանկացումների ընթացքում ասում էին միայն կարտոֆիլի հնարավորություն ունեցողի համար ի՞նչ

տարբերություն, թե միսը որքանով կթանկանա։
Իշխանությունների անունը շահարկելուց առաջ մի հատ օրինակ ինձանից հարցրեք, թե ՌԴ-ում գնաճի ինչ բարձր ցուցանիշ է գրանցվել քովիդի ի հայտ գալուց հետո, իսկ հետո հարցրեք աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերին, թե ի՞նչ գնաճ է տեղի ունեցել այն երկրներում, որտեղ բնակվում են իրենք։ Հա…. մի հատ էլ հարցրեք, թե սոխ ուտելով լա՞ց են լինում իրենց իշխանությունների վրա ռուսները, ամերիկացիները և այլոք։ Դրա համար на провал գնաց ձեր ելույթը և համոզիչ չթվացիք բնավ, թե իբր իրոք ժողովրդի ու գնաճի դարդն եք։ Եթե տեղյակ

չեք, ապա մի հատ հենց 1999ից ի վեր երկրից արտագաղթածների ցուցակը խնդրեք ու կապ հաստատել այդ մարդկանց հետ ու իմացեք, թե իրենցից քանի՞սն են կուշտ ստամոքսով երկրից հեռացել, կամ գոնե կշտանալու հնարավորություն ունեցե՞լ են։ Ձեր նման անկուշտների պատճառով, մեղքով ու անխղճության հետևանքով է, որ ունենք այն ինչ ունենք։ Իսկ գնաճի համար ինքս էլ մտահոգ եմ, սակայն լիահույս և նաև վստահ, որ այս իրավիճակից շուտ դուրս կգանք, եթե իհարկե ձեր շրջապատի հարուստ դաշնակները մտածված կերպով կրկնակի չթանկացնեն իրենց արտադրանքը։ Ի դեպ սոխի գնաճից բավականին անտեղյակ եք և ես ենթադրում եմ, որ պատճառը ձեր գլխում պտտվող ձեր նոր տարվա սեղաններին ՔԱՇՎՈՂ գել ու գազանների գներն են#Նիհար_ մարդկանցով_մտահոգ_պոնչիկ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.