Շատ ցավալի լուր. մեր լույս աղջիկը մահացավ

Արմեն Արմոս Մարտիրոսյանը գրում է. Շատ ցավալի լուր Մեր սիրելի ու տաղանդավոր Կարինան լքեց մեզ, գնաց դեպի հավերժություն:

Մոտ երկու տարի առաջ բժիշկները երեխայի մոտ հայտնաբերել էին սուր միելոբլաստային լեյկոզ: Այս տարվա սկզբին Կարինայի ոսկրածուծի փոխպատվաստման համար կազմակերպեցինք հանրային դրամահավաք, անհրաժեշտ գումարը հավաքվեց, սակայն բժիշկներին ցավոք չհաջողվեց երեխայի վիճակը բավարար չափով կայունացնել, որպեսզի հնարավորություն լինի կատարել այդքան կարևոր ոսկրածուծի փոխպատվաստումը:

Շնորհակալ ենք Արյունաբանական կենտրոնի բժիշկներին, նրանք արեցին անհնարինը, բայց ցավոք հիվանդությունը տեղի չտվեց: Կարինայի վիճակը կտրուկ վատացավ կովիդի հետևանքով, հաշված օրերի ընթացքում երեխան լքեց մեզ: Աստված հոգին միշտ լույսերի մեջ պահի:

Այս ամիսների ընթացքում համոզվեցի, որ Կարինան ուներ օրինակելի ծնողներ, և նրանք նույնպես արեցին անհնարինը, անսահման համբերություն եմ մաղթում: Ամուր առողջություն մեր բոլոր երեխաներին: Հ.Գ. Դրամահավաքի արդյունքում հավաքված գումարը (բացառությամբ մի քանի խոշոր նվիրատվությունների,

որոնք հետ են վերադարձվել) հայրիկի հետ միասին որոշել ենք ուղղել քաղցկեղ ունեցող երեխայի/ների և Հայաստանում մանկական քաղցկեղի դեմ պայքարին միտված մի քանի կարևոր ծրագրերի ֆինանսավորմանը՝ ի հիշատակ մեր հրաշք ու տաղանդավոր աղջկա: Վերջինիս վերաբերյալ մանրամասներ կներկայացնենք մոտ ապագայում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.