Բուհերը կանցնեն հեռավարի, իսկ դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով կերկարաձգվի. առողջապահության նախարարության առաջարկը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն առաջարկ է ներկայացրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ դպրոցներում արձակուրդը մեկ շաբաթով

երկարացնելու և բուհերում հեռավար կրթության անցնելու վերաբերյալ:Առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը

մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով. «Դպրոցներում արձակուրդները հետաձգվելու են 1 շաբաթով, ինչպես նաև նախարարությունն առաջարկել է բուհերում դասերը կազմակերպել հեռավար։ Նման առաջարկ կա արդեն»,- ասաց խոսնակը։ Նա նաև նշեց, որ հիմա էլ մի շարք դպրոցներ արդեն իսկ անցել են հեռավար ռեժիմի

կորոնավիրուսային հիվանդության դեպքեր ունենալու պատճառով։ ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ստացել են համապատասխան դիմումը, և այժմ քննարկումներ են ընթանում։ Քիչ հետո հանդես կգան հայտարարությամբ: Հոկտեմբերի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավի րուսային հիվա նդության ընդհանուր 296.552 դեպք, որից 261.952-ը՝ առողջացած, 6055-ը՝ մահվան

ելքով: Կորոնավ իրուսային հիվա նդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27.284 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է շուրջ 2.006.632 թեստավորում: Երեկ կատարվել է 14.037 թեստավորում, որից հաստատվել է կորոնավ իրուսային հիվ անդության 1184 նոր դեպք: Ունենք 1221 առողջացած, 42 մա հվան դեպք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.