«Բոլորս կանգնում ենք ոտքի և տեր ենք կանգնում մեր հայրենիքին». Հոխիկյանն առաջարկում է պայքարի ուղին

«Հանուն Արցախի, հանուն Սյունիքի, հանուն Տավուշի՝ բոլորս պետք է առանց քաղաքական ենթատեքստերի ոտքի կանգնենք:

Պատրա՞ստ եք արդյոք, օրինակ, միասին քայլել Սյունիքի ամենահեռավոր հատվածներում»,- ուղիղ եթերում դիմելով հետևորդներին՝ հարցադրեց Նաիրի Հոխիկյանը՝ նշելով, որ քայլելու հաջողությունն ապացուցվել է դեռևս ԱՄՆ-ում, Թուրքիայում, Ֆրանսիայում ու 2018-ին՝ Հայաստանում:

«Ոտքի ենք կանգնում ու քայլում ենք հանուն հայրենիքի հետագա գոյության: Սյունիքի մարզն ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է:

Մի քանի գերտերություններ փորձում են Հյուսիս-Հարավ միջանցքն ստեղծել, մեկ այլ գերտերությունների խումբ ցանկանում է Արևելք-Արևմուտք միջանցք ստեղծել՝ դարձյալ Սյունիքի տարածքով: Իսկ միգուցե մենք թույլ չե՞նք տա, որ մեզ հոշոտեն»,- հարց է հղում փորձագետը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.