Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կառավարությանը` հանձին` վարչապետ Նիկոլ Փաշինյանի. Վանո Սիրադեղյանի այրի

Վանո Սիրադեղյանի այրին’ Ռուզան Տոնոյանը «Ազատությանն» է փոխանցել իր հայտարարությունը:

«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կառավարությանը’ հանձին’ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով ստեղծելու և աճյունը Հայաստան տեղափոխելու անկեղծ ջանքեր գործադրելու համար:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս օրերին անկեղծ ցավակցում և զորակցում են մեզ: Ուզում եմ տեղեկացնել, որ Վանո Սիրադեղյանի «ծանր վերադարձը» Հայաստան կիրականացնեմ ես։ Խնդրում եմ զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից և շահարկումներից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.