Արդեն երկու օր հետևում եմ ՄԻՊ–ՊՆ անթույլատրելի փոխհրաձ գությանը… Ես բացարձակապես թքած ունեմ, թե… Բժիշկ Վահե Տեր-Մինասյան

Վահե Տեր-Մինասյանը գրում է. Դավաճանությո՞ւն, թե տկարամտություն… Արդեն երկու օր հետևում եմ ՄԻՊ–ՊՆ անթույլատրելի փոխհրաձ գությանը։ Փաստացի պաշտպանական գերատեսչությունը սեփական անգործությունն ու ջայլամային

քաղաքականությունը թաքցնելու համար թիրա խավորում է Հայաստանի շահերը բազմաթիվ միջազգային ատյաններում պաշտպանող կառույցը, որի աշխատանքը ամբողջ հանրության աչքի առաջ է։ Արդյոք ՊՆ համապատասխան աշխատակիցները չէին հասկանում, որ իրենց հայտարարությունն անմիջապես

որսալու է թշնամին և օգտագործելու են ՄԻՊ հեղինակությունն ու ազդեցությունը նվազեցնելու համար։ Արդյո՞ք սեփական սխալները թաքցնելու համար ամեն անգամ կարելի է հայրենիքի շահ զ ոհել։ Արդյո՞ք քաղաքական հայացքը Հայաստանում

շարունակում է գերիշխել պրոֆեսիոնալիզմի հանդեպ։
Ես բացարձակապես թքած ունեմ, թե որ կառույցի, որ ղեկավարը ինչ քաղաքական հայացքներ ունի։ Ինձ համար միակ արժեքը պետական ապարատում արդյունավետ աշխատանքն է։

ՊՆ–ի նման վարքն էլ, այո կարելի է մեկնաբանել կամ որպես դավաճանություն, կամ տկարամտություն, կամ որ ավելի հավանական է դավադիր տկարամտություն…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.