Այդպես լավ չէ: Միանգամից գրեիք՝ մեր ժամանակների Մակեդոնացին է Առուշը, իսկ ավելի ճիշտ կլիներ, ասեիք՝ Տիգրան Մեծը: Քանի որ Տիգրան Մեծը ոչ միայն Սյունիքն է պահել, այլև… «ՉԻ»

4rd.am-ը գրել է. Քոչարյանական լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առուշ Առուշանյանի կերպարը կարող է լինել մեր ժամանակների Գարեգին Նժդեհ, ով իր շուրջը հավաքեց սյունեցիներին, պահեց Սյունիքը և փրկեց հայկական պետականության ողնաշարը»:
«ՉԻ». Այդպես լավ չի: Միանգամից գրեիք՝ մեր

ժամանակների Մակեդոնացին է Առուշը, իսկ ավելի ճիշտ կլիներ, ասեիք՝ Տիգրան Մեծը: Քանի որ Տիգրան Մեծը ոչ միայն Սյունիքն է պահել, այլև դիրքային որոշ առաջխաղացում է ունեցել:
Մենակ մի բան չենք հասկանում. բա որ դուք այդքան բարձր եք գնահատում Առուշ Առուշանյանին,

նրան դնում Նժդեհի կողքին, այդ ինչի՞ են ձեր լրատվամիջոցները Առուշ Առուշանյանի անունը կապում Նիկոլ Փաշինյանի հետ, ասում, թե իրար հետ պայմանավորվածություն ունեն: Ինչի՞ էիք գրում, որ իշխանությունները տոնել են Առուշ Առուշանյանի հաղթանակը: Մի հատ

որոշեք՝ Առուշ Առուշանյանը ձեր համար հերո՞ս է, թե՞ իշխանության դրածո է: Հ.Գ. Հիշում եք, չէ՞, որ Քոչարյանն է Մեղրիի փոխանակման հարցն ընդգրկել բանակցություններում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.