Շտապ օգնության վարորդ եմ աշխատում․ այդ գիշեր վերադառնում էինք կանչից, երբ հանկարծ ճանապարհին տարօրինակ մի բան նկատեցինք․․․այդ դեպքը երբեք չեմ մոռանա…

Ես շտապ օգնության մեքենայի վարորդ եմ աշխատում՝ արդեն գրեթե 20 տարի։ Շատ բան եմ տեսել տարիների ընթացքում, սակայն այդ դեպքը երբեք չեմ մոռանա։

Այդ օրը եղանակը վատն էր, մռայլ։ Երկինքը պատված էր սև ամպերով, արդեն գիշեր էր։ Մենք հի վшնդանոց էինք

վերադառնում հերթական կանչից։ Հանկարծ նկատեցինք, որ ճանապարհի մեջտեղում ինչ-որ բան կա, կանգ առանք, որ հասկանանք՝ ինչ է կատարվում։ Ուշադիր նայեցի պատուհանից ու մի հասարակ շ ան տեսա։ Կենդանին չվախեցավ մեքենայից, որը դանդաղ

մոտենում էր իրեն։ Ստիպված եղա արգելակել հենց շան դիմաց, իսկ նա անգամ ականջը չշարժեց։ Շունը շարունակում էր նստած մնալ ու ուշադիր նայել մեզ, կարծես ինչ-որ բան էր ուզում ասել։ Եվ ես, և բժիշկը և բուժքույրը զարմացած էինք, նման բան մեզ հետ երբեք չէր պատահել։ Դրա համար էլ որոշեցինք սպասել, թե ինչ է

լինելու։ Սակայն բժիշկն ասաց, որ չենք կարող ժամանակ կորցնել, պետք է վերադառնանք և իջավ մեքենայից, որ շանը մի կողմ տանի։ Կենդանին՝ տեսնելով բժիշկին, հասկացավ, թե իրենից ինչ են ուզում, ու ինքնուրույն անցավ մի կողմ։ Բայց բժիշկը դեռ չհասցրեց հաղթական դմեքով նստել մեքենան․ երբ շունը վերադարձավ

նույն տեղը։ Մենք զարմացած նայեցինք իրար։ Այս անգամ իջա ես։ Շունը ինձ նայելով՝ գնաց մի կողմ, կարծես խնդրում էր գնալ իր հետևից։ Բժիշկը միացրեց հեռախոսի լույսը ու առաջարկեց, որ միասին գնանք։ Մի քանի մ այն կողմ տեսանք գետնին անգիտակից վիճակում ընկած մի տղամարդու։ Բժիշկը գո ռալով կանչեց բուժքույրին, մենք նրան ցուցաբերեցինք 1-ին օգնությունը, տեսանք, որ շնչառությունը սկսում է կարգավորվել, տեղափոխեցինք մեքենայի

մեջ ու հասցրեցինք հի վшնդանոց։ Պարզվեց, որ տղամարդու մոտ ինսուլտ էր եղել․․․ Ի դեպ, շունն ողջ ճանապարհին վազում էր մեքենայի հետևից, իսկ հետո մի քանի օր նստած մնաց հի վшնդանոցի առաջ, որ տիրոջը տանի տուն։ Երբ գալիս էին տղամարդու բարեկամները՝ նրան այցելության, փորձում էին շանը տանել տուն, սակայն նա այդպես էլ ոչ մեկի հետ հի վшնդանոցի բակից հեռու չգնաց․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.