Մահացել է Ռուբեն Սահակյանը

Մահացել է ՀՀ վաստակավոր իրավաբան, 2005-2013 թթ. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: Փաստաբան Երվան Վարոսյանն է այդ մասին գրառում կատարել.

«Ռուբեն Արամիչ, մեր ուսուցիչ, մեր մեծ եղբայր, հանգչիր խաղաղությամբ։

Դու մեծատառով մարդ էիր, քո նմաններն էլ չկան։ Ամբողջ կյանքդ տղամարդ ապրեցիր, ոչ մի սիզբունք չդավաճանեցիր, ոչ մի դժվարության առաջ չկանգնեցիր, պայքարեցիր ու կռվեցիր քո, մեր երազած երկրի համար։ Հայաստանին նվիրեցիր փաստաբանություն, նվիրեցիր իրական փաստաբաններ, քեզ նվիրեցիր Հայաստանին ու չդիմացար Հայաստանի կորստին։

Ինչքան կանք, ինչքան աշխատում ենք, պայքարում ու կռ-վnւմ ենք, դու ողջ ես, դու մեր հետ ես, քո գործն ապրում է, քո փարոսը միշտ վառ է»։

hraparak.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.