«Երբ 14 օր մեկուսացած լինելուց հետո վերջապես դրսում ես»՝ Սիլվա Հակոբյանի այս տողերը անհանգստացրել են հետեւորդներին

«Երբ 14 օր մեկուսացած լինելուց հետո վերջապես դրսում ես»՝ Սիլվա Հակոբյանի այս տողերը անհանգստացրել են հետեւորդներին, որոնց նամակներին երգչուհին պատասխանել է տեսաուղերձի միջոցով:

«Ոչ միայն ես, այլ նաեւ ընտանիքիս անդամները վարակվել էին քովիդով: Փառք Աստծո, վատթարագույնն արդեն անցյալում է: Մենք կարողացանք հաղթահարել այս դժվարին փուլը: Դեռ շարունակում ենք բուժումը, բայց արդեն վարակակիր չենք համարվում»,- ինստագրամյան «սթորի» բաժնում նշել է նա:

Երգչուհին նաեւ կոչ է արել հետեւել հակահամաճարակային կանոններին եւ զգույշ լինել.«Շատ շնորհակալ եմ բոլորին՝ հետաքրքրվելու եւ անհանգստանալու համար: Ես ձեզ շատ սիրում եմ»:

աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.