Մաhացած ծննդկանի նnրածինը վերակենդանացման բաժանմnւնքnւմ է

Ինչպես արդեն հայտնի է, օրեր առաջ կորոնավիրուսից ևս մեկ ծննդկան է մահացել։

Մենք տեղեկացանք, որ մահացած կնոջ նորածինը գտնվում է «Մուրացան» հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում։

Հիվանդանոցից մեզ փոխանցեցին, որ երեխայի վիճակը կայուն ծանր է։

Իսկ թե երեխան եւ՞ս քովիդ է, պատասխանեցին, որ դա գաղտնիք է եւ չեն կարող ասել։

Նշենք, որ ծննդկանի մահվան մասին գրել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Ցավոք, COVID-19-ից ևս մեկ ծննդկան է մահացել: Եւ չնայած մեր մասնագետների գործադրած հսկայական ջանքերին, չհաջողվեց փրկել երիտասարդ կնոջ կյանքը»։

Ավելի վաղ նախարարը հայտնել է, որ շատ երկրներում հղիները ակտիվ կեպով պատվաստվում են ու կարդացել է, որ պատվաստանյութի արդյունքում ստեղծված հակամարմինները նաև անցնում են երեխային, այնուհետև իմունիտետային շերտ են ձևավորում։

«Հղիները պատվաստվում են, քանի որ «դելտա» շտամը յուրահատկություն ավելացրեց. եթե նախկինում հղիների մոտ նկատում էինք թեթև ընթացք, ցավոք սրտի, այդ տենդենցը չի պահպանվում, այսօր էլ մեր հիվանդանոցները շարունակում են ընդունել բավական մեծ թվով հղի կանանց, ովքեր ունեն թոքաբորբ ու գրանցեցինք մահ», – ասել էր նախարարը։

hraparak.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.