Բաքվում առևտրի կենտրոն է հրդեհվել

Բաքվի կենտրոնական մասում շաբաթ առավոտյան հրդեհ է բռնկվել Metro City առևտրի կենտրոնի տարածքում, հայտնում է Sputnik Ադրբեջանը:

Հրդեհի մակերեսը, ըստ ԱԻՆ-ի, կազմել է 300 քմ: Հրդեհի մարման համար գործի է դրվել 21 հրշեջ մեքենա և պետական ​​հրշեջ ծառայության 105 աշխատակից: Պետական ​​հրշեջ ծառայությունը հայտնել է, որ կրակը տարածվել է մոտակա մի քանի օբյեկտների վրա:

Հարևան փողոցներով երթևեկությունը սահմանափակվել է: Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել մի շարք ուղևորատար ավտոբուսների երթևեկության ռեժիմում:

shabat.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.