«ՄԱԿ-ի դատարանում ջախջախվեցին Ադրբեջանի ներկայացրած փաստարկները». Գայանե Աբրահամյա

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը.

«Այս թիմի նվիրվածության, ամիսների հսկայական ջանքերի շնորհիվ է այսօր աշխարհի ամենակարևոր իրավական ատյանում քննվում Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։

ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում չափազանց լավ պատրաստված, ճիշտ շեշտադրումներով ու փաստարկներով ջախջախվեցին ադրբեջանական կողմից ներկայացրած, հաճախ հակաիրավական, փաստարկները։

Վերջապես Հայաստանը, միջազգային իրավունքի գործիքները կիրառելով, աշխարհին ներկայացնում է Ադրբեջանի ցեղասպան ու վայրագ գործողությունները, պետական մակարդակով իրականացնող հայատյացության դրսևորումներն ու դրանց հետևանքները, սա պետք է արվեր շատ-շատ վաղուց։

Եղիշե Կիրակոսյան, Լևոն Գևորգյան և մյուսներ, շնորհակալ ենք ձեր ահռելի աշխատանքի համար»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.