Հնդկաստանը Հայաստանին առաջարկել է իրանական Չաբահար նավահանգիստն օգտագործել որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց, որպեսզի… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Մեծ հնարավորություն կա ընդլայնելու Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները, զբոսաշրջությունը, ենթակառուցվածքները և ներդրումները, Հայաստանի ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հնդկաստանի

ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: «Պարզապես կապակցվածության պակասը՝ թե ծովային, թե ցամաքային, խոչը նդոտ է մարդկային շփումների ու առևտրային փոխանակումների համար։ Թե՛ Հնդկաստանը, թե՛ ՀՀ-ն հանդիսանում են միջազգային տրանսպորտային միջանցքին անդամ, որը հեռանկար ունի կապակցվածության

զարգացման համար», — ասել է Հնդկաստանի ԱԳ նախարարը։ Նա նաև նշեց, թե Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանի հետ քննարկել են հետաքրքրությունը, որը դրսևորել է Հայաստանը Չաբահար նավահանգստի օգտագործմանը Իրանում։ «Առաջարկեցինք, որպեսզի Չաբահար նավահանգիստն օգտագործվի որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց։ Չաբահարը նավահանգիստ է Իրանում, որը զարգացնում է

Հնդկաստանը։ Դա մեզ համար մի կողմից ճանապարհ է բացում դեպի Կովկաս, մյուս կողմից էլ արահետ է բացում դեպի Կենտրոնական Ասիա։ Քննարկեցինք նաև փոխադարձ չվերթների հավանականությունը», — ասել էՍուբրամանյամ Ջայշանկարը: Ինչ վերաբերում է անվտ անգությանը, նախարարն ասաց, թե Հնդկաստանը կողմնակից է, որ ղարաբաղյան հակամա րտությունը կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.