Վերջապես Դաշնակցության ղեկին հայտնվեց Սաղաթելյանի նման խիզախ գործիչ: Բայց Սաղաթելյանը պետք է խոստովանի ևս մեկ փաստ. չլիներ Քոչարյանը, ապա… «ՉԻ»

Ազգային Ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը «լավաշ» գրառում է արել ընդդիմության միավորման անհրաժեշտության վերաբերյալ, որտեղ կա նաև հետևյալ եզրահանգումը. «Կա՛մ իշխանություն ես, կա՛մ ընդդիմություն, դրանց մեջտեղում լինելը լավ կարգավիճակ չէ, դրա վերջը լուսանցքն է»։ «ՉԻ».

Դե ինչ, կարող ենք արձանագրել, որ Դաշնակցությունը վերջապես խոստովանեց, որ «կողմ ըլլալով՝ դեմ ըլլալու» քաղաքական դիրքավորումը սխալ էր, հակաքաղաքագիտական էր և տարիներ շարունակ Դաշնակցությանը մղել էր լուսանցք:
Օրինակ՝ 2014ին իբր ընդդիմություն էին, քննադ ատում էին Սերժ Սարգսյանին, պահանջում էին նրա հրաժարականը, սակայն վճռ ական պահին թռան:

Կամ՝ իշխանություն էին, այսինքն՝ ՀՀԿ-ի կրտսեր գործընկերն էին, սակայն հայտարարում էին, թե իշխանություն չունեն, պատասխանատու են միայն իրենց ոլորտների համար և ակտիվորեն քննադատում էին կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: Վերջապես Դաշնակցության ղեկին հայտնվեց Սաղաթելյանի նման խիզախ գործիչ, որը խոստովանեց՝ Հրանտ Մարգարյանի և մնացած դաշնակցական մոհիկանների

գործունեությունը սխալ էր: Բայց Սաղաթելյանը պետք է խոստովանի ևս մեկ փաստ. չլիներ Քոչարյանը, Դաշնակցությունը ծոծրակը կտեսներ, բայց խորհրդարանական խմբակցության կարգավիճակը չէր տեսնի: Դա էլ որ խոստովանի, կդառնա տարվա ամենաազնիվ քաղաքական գործիչը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.