Բախnւմներ կինեն Իրանի և Թnւրքիայի միջև, և շատ լnւրջ խեղճացնnղ hարվածներ Ադրբեջանի վրա, ինչի դեպքnւմ hնարավոր կլինի… Վարդանով

Բախումներ չեն լինի Իրանի և Ադրբեջանի միջև, դրանք լինելու են Իրանի և Թուրքիայի միջև, որոնց մեջքին կանգնած են Իսրայելը, Անգլիան:

Վերջինս մինչև հիմա չի հաշտվել 1950-60-աններից Իրանի վրա իր ազդեցությունը կորցնելուց հետ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Վովա Վարդանովը։

Նրա խոսքով` իրանա-ադրբեջանական այդ բախումները վտանգավոր են մեզ համար այնքանով, որ դրանք կարող են լինել ՀՀ տարածքում: «Մի փոքր ֆանտաստիկայի ժանրից է, բայց հնարավոր է ադրբեջանական փախստականներ մինչև 1 մլն լցվեն Հայաստան։

Ես կգերադասեի, որ բախումներ լիներ Իրանի և Թուրքիայի միջև, և շատ լուրջ խեղճացնող հարվածներ Ադրբեջանի վրա, որ մենք կարողանայինք գոնե վերականգնել Արցախի ինքնիշխանությունը Ջրականից, Կովսականով մինչև Քարվաճառ»,- ասել է Վարդանովը։

Նրա դիտարկմամբ` այդ իրավիճակից չօգտվելը մեր կողմից ոչ hերթական էշությունը կլինի, այլ ինքնաu-պանnւթյան անդnւնդ տանող քայլ։

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի։
Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուր` Փաստինֆո

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.