Իրանում 12 ակտիվիստի մտրակի 74 հարվածի են դատապարտել Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին աջակցելու համար

Իրանում դատարանը վճիռ է հրապարակել 12 ադրբեջանցի

ակտիվիստի գործով, որոնք անցյալ տարվա սեպտեմբերի 28-ին իրանական Արդեբիլ քաղաքում բողոքի ակցիա էին իրականացրել՝ հաջակցություն Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բանակի սանձազերծած գործողությունների:

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով իրանական թելեգրամյան ալիքին, նրանց դատապարտել են 7 ամիս 16 օր ազատազրկման՝ «իրավապահ մարմինների աշխատակիցներին չենթարկվելու» մեղադրանքով:

Բացի այդ, դատավճռով նրանց մտրակի 74 հարված է հասնում «հասարակական կարգի կոպիտ խախտման» համար:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.