Պայթյուն․ զոհեր և վիրավորներ կան

Եմենի հարավային Ադեն քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում ականապատ մեքենա է պայթեցվել:

Պայթյունի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, վիրավորներ կան: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ալ Ջազիրա»-ն։

Աղբյուրի տվյալներով ՝ պայթյունն ուղղված է եղել ավտոշարասյան դեմ, որում գտնվել են Ադենի տեղական իշխանության ներկայացուցիչները:

Al-Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ էլ՝ հարձակման թիրախում եղել է Ադենի վարչակազմի ղեկավարը, որը գտնվել է մեքենաներից մեկում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.