Մեծն եղբայր Վարդանը եկել էր քույրիկի ետևից․ Սիրուն Մինասը ծննդատնից ընտանեկան գեղեցիկ տեսանյութ է հրապարակել

Սիրուն Մինասը արդեն երկրորդ բալիկին է լույս աշխարհ բերել՝ կրկնապատկելով մայրական հոգսն ու ջերմությունը։ Այս օրերին էսթետիկ վիրաբույժը գտնվում էր հիվանդանոցում։ Այսօր երկրորդ անգամ մայրիկ դարձած Մինասն այսօր բալիկի հետ տուն է վերադարձել։

Նա փոքրիկ նյութ է տեղադրել իր սոցհարթակում, որտեղ երևում է, թե ինչպես են նրան դիմավորել ծննդատան դռների մոտ հարազատները։ Հարազատները եկել էին ծաղիկներով ու բարձր տրամադրությամբ։ Մինասի բալիկն այս անգամ դստրիկ է։

Ծննդատուն է գնացել նաև Մինասի ավագ տղան՝ Վարդանը։ Նա մայրիկին ու նորածին քույրիկին սպասել է տատիկի հետ միասին։ Մինասն հիվանդանոցից դուրս է գալիս ամուսնու ուղեկցությամբ՝ բալիկին գրկած։

Իրեն դիմավորելու նյութը Մինասը հետաքրքիր ձևով է մեկնաբանել։ Նա գրել է․ Մեծն եղբայր Վարդանը եկել էր քույրիկի ետևից։ Մինասի տեղադրած ընտանեկան տեսանյութը կարող եք դիտել ստորև բերված նյութի մեջ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.