ՌԴ ՊՆ-ն հшղորդում է. Ինչ է տեղի ունեցել

Ռուս խաղաղապահներն ու բարերարները տաք հագուստ են փոխանցել Լեռնային Ղարաբաղում ընտանիքներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մարդասիրական բեռը տրամադրվել է տարբեր բարեգործական կազմակերպությունների կողմից եւ Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ տեղափոխվել է ռուսական խաղաղապահ ուժերի կողմից:

«Այսօր մենք ժամանել եք Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններից մեկը՝ Հաթերք բնակավայր, որտեղ կա 48 ընտանիք` փախստականների եւ բազմազավակների։ Մենք նրանց կոշիկներ եւ տաք հագուստ ենք բերել, որը փոխանցել է բարեգործական կազմակերպությունների ասոցիացիան։

Յուրաքանչյուր ընտանիքի երեք զույգ կոշիկ կհանձնենք․ ամառային, միջսեզոնային եւ ձմեռային, ինչպես նաեւ տղամարդկանց համար՝ տաք հագուստ, տաք ժիլետներ են»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Թուսիդին։

Ակցիան կազմակերպվել է Հաթերքի գյուղապետարանի շենքում, որտեղ մարդասիրական օգնություն են ստացել 16 բազմազավակ եւ 32 փախստկանների ընտանիքներ։

Ընդհանուր առմամբ Հաթերք գյուղում ապրում է ավելի քան 1,5 հազար մարդ, դա Լեռնային Ղարաբաղի խոշոր հեռավոր բնակավայրերից մեկն է։ Օգնության կարիք ունեցողների հայտնաբերման ուղղությամբ ռուս խաղաղապահների աշխատանքը շարունակվում է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.