ՆԱՏՕ-ն կшրող է զրկվել աշխարհի шմենաուժեղ ռшզմական տերություններից մեկից

Քսենյա Մելնիկովա. Վաշինգտոնի հետհարաբերությունների բուռն պարզաբանումից հետո Փարիզում մտածում են ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին։ Ջոզեֆ Բայդենի զանգը մի փոքր շտկեց իրավիճակը, բայց Էմանուել Մակրոնն Անգելա Մերկելից հետո ուզում է դառնալ ԵՄ առաջնորդ և այդ

պատճառով ակտիվորեն առաջ է տանում ռազմավարական ինքնուրույնության թեման։ Ֆրանսիացիները մտադիր են հասնել սեփական շահերը հարգելուն, բայց մյուս դաշնակիցները՝ արդեն բուն Եվրոպայում, կարող են խանգարել դրան։
Դուրս գալու ժամանակն է

Ֆրանսիան պետք է «դադարի պատրանքներով ապրել» ու դուրս գա ՆԱՏՕ-ից։ Միաժամանակ պետք է դադարեցնի տիեզերական անվտանգության ոլորտում Հյուսիսատլանտյան դաշինքի «առաջավոր փորձի» կենտրոնի ստեղծումը, որը Վաշինգտոնը ծրագրում էր տեղակայել Թուլուզում։

Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, ձախակողմյան «Չենթարկված Ֆրանսիա» կուսակցության ղեկավար Ժան Լյուկ Մելանշոնը։ Նրան աջակցում է «Ազգային միավորման» առաջնորդ Մարին Լը Պենը։ Ամերիկայի հանդեպ հակակրանքը միավորել է քաղաքական ընդդիմադիրներին։

նյութի աղբյուր՝armeniasputnik.am

ԿԱՐԴՍԱՑԵՔ ՆԱԵՎ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.