«Ոստիկանությունը զբաղվում է». Տաթև Խաչատրյան

Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հատված է տեղադրել իր այսօրվա հարցազրույցից.

«Այս պահին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի պահպանության ոստիկանության բաժնում ուսումնասիրություն է իրականացվում։
Հարցին՝ Երևանի մետրոպոլիտենում նկարահանում իրականացնել կարելի՞ է՝ Խաչատրյանը պատասխանեց․

«Երևանի մետրոպոլիտենի տարածքում, առանց համապատասխան թույլտվության, նկարահանումներն իրականացնելն արգելվում է»։ Նա նաև նշեց, որ առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկություն»:

Հիշեցնենք՝ հաղորդավար Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել՝ կից գրառմամբ. «Ոչ հայախոս այս անձինք նկարահանում են ռազմավարական նշանակության օբյեկտը»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.