Ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, իմ լիազորությունների շրջանակում, իսկապես, ապահովել եմ օպերատիվ կապ, սակայն… Արթուր Վանեցյանի պատասխանը

Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը նորից խուսափեց պատասխանել կոնկրետ հարցին։ Նա այս անգամ էլ խուսափեց

պատասխանատվությունից։ Ինչ վերաբերում է նրա հոգեհուզական դրսևորման հետևանքով արտաբերած հերթական անհեթեթությանը, ապա ես բազմիցս մեկնաբանել եմ, որ ես՝ որպես Ազգային Անվ տանգության Ծառայության տնօրեն, իմ լիազորությունների շրջանակում, իսկապես, ապահովել եմ օպերատիվ կապ։ Այդ օպերատիվ կապը վերաբերել է բացառապես պետության անվտ անգությանը, սահմանային դեպքերին և մարդկանց առողջությանն ու կյանքին։ Մինչդեռ մամուլում

հրապարակվել է քաղաքական հարցերով օպերատիվ կապ ապահովողի գոյության մասին, որը չի հերքվել։ Այսինքն՝ Ադրբեջանի ղեկավարության հետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հարցերով օպերատիվ կապով զբաղվել է մեկ այլ անձ։ Նիկոլ Փաշինյանին պետք է առանձնահատուկ հիշեցնեմ,

որ իմ կողմից իրականացվող կապը կոնկրետ դեպքից հետո զգալի նվազել էր, որից հետո՝ արդեն ամբողջությամբ կասեցվել։ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ եմ տալիս դադարեցնել էժան մանիպուլյացիաները, քանի որ ես

նրան առնվազն մի քանի անգամ բացատրել եմ, որ հատուկ ծառայություններում գաղտնի տեղեկության հետ առնչություն ունեցած նախկին պաշտոնյաներն իրավունք չունեն բացահայտել ծառայության ընթացքում իրենց հայտնի դարձած գաղտնի տեղեկությունները»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.