«Ծիծաղում է այնտեղ և այնժամ, երբ բոլորը լացում են»․ Տիգրան Խզմալյան

Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս մարդը ծիծաղում է այնտեղ և այնժամ, երբ բոլորը լացում են: Քոչարյանը Եռաբլուրի ճանապարհին, 2021 թվականի սեպտեմբերի 27-ին՝ դավադիր պատերազմի առաջին տարելիցի օրը:

Իսկ այս լուսանկարում նա ծիծաղում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ խորհրդարանում սպանված իր քաղաքական հակառակորդների դագաղների մոտ:

Իսկ կողքին կանգնած է նրա տերն ու տիրակալը՝ 22 տարի առաջ իշխանության եկած և Քոչարյանին իշխանության բերած ԿԳԲ-ի պետ Պուծինը»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.