Facebook-ի ինժեներների խումբը հայտարարություն է տարածել

Facebook-ի աշխատաքի խափանումը տեղի է ունեցել մագիստրալային երթուղիչներում փոխդասավորության փոփոխությունների պատճառով, այս մասին հայտնել է ընկերության ինժեներական խումբը:

«Այդ փոփոխությունները հանգեցրին խնդիրների, որոնք ընդհատեցին հաղորդակցությունը: Ցանցային տրաֆիկի խափանումը կասկադային ազդեցություն ունեցավ մեր տվյալների կենտրոնների կապի վրա՝ պատճառ դառնալով, որ ծառայությունները դադարեն աշխատել»,- նշված է տեքստում:

Ընկերությունում հավաստիացրել են, որ Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի աշխատանքի խափանումները չեն հանգեցրել օգտատերերի տվյալների բացահայտման, փոխանցում է РИА Новости-ն:

Ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել նաև Մարկ Ցուկերբերգը. «Ներողություն ենք խնդրում սոցիալական ցանցերի աշխատանքի խափանման համար: Գիտեմ, թե որքան եք ապավինում մեր ծառայություններին, որպեսզի կապվեք այն մարդկանց հետ, ում մասին մտածում եք»:

Facebook-ի ղեկավարը շուրջ 7 մլրդ դոլար է կորցրել ընկերության ծառայությունների խափանման հետևանքով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.