Սպասվում է թաց ձյուն

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 8-10 աստիճանով։

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 5-6-ը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 8-9-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 5-6-ը, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 29.00C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 1.20C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 15.20C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.