«Իշխան Սաղաթելյանը նվաստացուցիչ պայմաններում կատարում է Ալեն Սիմոնյանի հանձնարարությունները». Անի Սամսոնյան

Լուսավոր Հայաստանի Կառավարման խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ծպտունի մասին

Մի անիմաստ ակումբային զրույցում ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանն անդրադարձել է Լուսավոր Հայաստանի նախկին՝ խորհրդարանական և ներկա գործունեությանը՝ ստելով, որ կուսակցությունից մնացել են մի քանի հոգի և մատ թափ տալով մեզ վրա, թե ծպտուններդ չհանեք։
Ըստ այդմ՝

Արձանագրելով, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ որպես ինքնուրույն քաղաքական ուժ չէր կարող երբևէ մուտք գործել Ազգային ժողով վերջին տարիների խայտառակ քաղաքական կենսագրության պատճառով և դա հնարավոր էր իրագործել միայն ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուսերին նստած,

Փաստելով, որ խորհրդարան մուտք գործելուց հետո ՀՅԴ Գերագույն Մարմնի Ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նվաստացուցիչ պայմաններում դարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տեղակալը և կատարում է նրա հանձնարարությունները,

Ընդգծելով, որ Հայաստան խմբակցության ՀՅԴ մյուս գործընկերները պաշտոն ստանալու համար առաջնորդվում են «խայտառակվել մինչև վերջ» կարգախոսով և նվաստանում իշխանության ներկայացուցիչների առջև՝ չընտրվելով արդեն պաշտոնի վեցերորդ անգամ,
Հիշեցնելով, որ Հայաստան խմբակցության պատգամավորները ծեծ են ուտում Ազգային ժողովում՝ անկարող լինելով դիմելու ինքնապաշտպանության,

Վերլուծելով, որ իմ կողմից նշված քաղաքական ուժը սպառել է ազգային, բարոյական, քաղաքական վստահության ռեսուրսը հանրության կողմից և դարձել է ընդամենը «կապիտուլյանտ-վիժվածք-դավաճան» պարզունակ արտաբերումների բարձախոս,

Առաջարկում եմ ՀՅԴ անդամներին ի շահ Հայ Հեղափոխական Դաշնակցության պատմական կենսագրության շարունակականության ամոթից այլևս ծպտունները չհանել կամ էլ Բագրատ Եսայանի ծպտունը կտրել»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.