«Էդ դեպքում միանգամից գրիպով կհիվանդանայինք ու կդառնայինք չբեր». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հակապատվաստման արշավի /ուշադրություն/ դավադրապաշտ, «զոմբիացած» հատվածը

տրամաբանական մի փոքր խնդիր ունի։ Ենթադրենք, գոյություն ունի համաշխարհային կառավարություն, որը կազմակերպել է համաճարակը, որպեսզի հետո բոլորին պատվաստի ու ամլացնի, չբեր դարձնի, ոչնչացնի։

Բայց էդ ամեն ինչը կարող էր անել միանգամից վիրուսը գրագետ ծրագրավորելով, որ հետո պատվաստման անհրաժեշտություն չառաջանար։ Էս դեպքում մենք՝ բոլորս, իսկի չէինք էլ հասկանա, թե ինչ տեղի ունեցավ։

Միանգամից գրիպով կհիվանդանայինք ու կդառնայինք չբեր, իրենց վրա էլ ավելորդ խոսակցություն չէր գա։ Հետևաբար, «համաշխարհային կառավարությունը» էնքան էլ խելացի չի, կարելի է չվախենալ»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.