«Որևէ այլ խոշոր պետության բարձրաստիճան զինվորական այսպիսի ուղերձ չի հղել Ադրբեջանին ու Թուրքիային». Արմեն Այվազյան

Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանը գրում է.

«Իրանի բանակի ցամաքային ուժերի գլխավոր հրամանատար, բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին, նկատի ունենալով 2020թ. պատերազմից հետո ծանր վիճակում հայտնված Հայաստանը, արել է Ադրբեջանի դեմ մի շարք կոշտ հայտարարարություններ՝ այդ թվում նախազգուշացնելով.

«Եթե մի երկրում (Հայաստանում) հնարավոր թուլություն է նկատվում իր սահմանները պաշտպանելու հարցում, դա դեռ պատճառ չէ, որպեսզի այլ երկրներն այդ սահմանները փոխեն: Իսլամական Հանրապետությունը դա թույլ չի տա»:

Որևէ այլ խոշոր պետության բարձրաստիճան զինվորական այսպիսի հստակ ուղերձ չի հղել Ադրբեջանին ու Թուրքիային առ այն, որպեսզի նրանք հետ կանգնեն Հայաստանի հարավը գրավելու իրենց ցեղասպանական մտադրություններից։ Ցավոք սրտի, նմանատիպ նախազգուշացմամբ հանդես չեն եկել ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ այլ պետության զորավարները։

Առայժմ սահմանափակվենք հետևյալ եզրակացությամբ. Իրանն աշխարհի այն եզակի երկրներից է, որոնք զերծ են մնացել գլոբալիստական ուժերի վերահսկողությունից։ Ներկա պայմաններում Իրանի Իսլամական Հանրապետությունն ու նրա բանակը Հայաստանի բնական դաշնակիցն են»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.