«Մենք չենք աջակցում Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի». ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան անդրադառնալով ԼՂ հարցին ասել է, որ «հերքում է պնդումները, որ Ռուսաստանն ու Թուրքիան աջակցում են հակամարտության տարբեր կողմերին»:

«Այո՛, Թուրքիան միանշանակ աջակցում է Ադրբեջանին: Մենք դա գիտենք: Բայց դա չի նշանակում, որ մենք այլ կողմում ենք՝ աջակցելով Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի: Այդպես չէ:

Մենք աջակցում ենք արդար կարգավորմանը, կրակի դադարեցմանը, ռազմական գործողությունների դադարեցմանը»,- ասել է նա՝ փոխանցում է ТАСС-ը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.