Երևանի փողոցներում ուղտեր են հայտնվել

Երևանի փողոցներում ուղտեր են հայտնվել։ Անապատային կենդանիներին ֆիքսել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, մետրոյի «Գործարանային» կայարանի հարակից տարածքում։ Դրանք երկուսն են։ Նրանց ուղեկցում է մեկ տղամարդ։

Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի Երևանի փողոցներում շրջող ուղտերը, հավանաբար, այն նույն կենդանիներն են, որոնց շուրջ 1 ամիս առաջ նկատել էին Մեղրի քաղաքում։

Ըստ երևույթին, Իրանի հետ սահմանից մինչ Հայաստանի մայրաքաղաք հասնելու համար ուղտերից 1 ամիս է պահանջվել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.