էն որ ասում են սառը ջուր մաղվեց քաչալ գլխիս, տեսա, գիտակցեցի, որ… Ավագ Պապոյան

Ավագ Պապոյանը գրել է. Մեղ քերիս թողություն եմ ուզում անել. Չէ՜, սխալ չհասկանաք, տերտերի մոտ ես չեմ գնալու, թեպետ ընկերներիս մեջ էլ պատվարժան հոգևորականներ շատ կան, բայց իմ ամենաանաչառ դա տավորը խիղճս է, մե ղքիս թողություն էլ ուզում եմ խնդրել ազնիվ ընկերներիցս, խոստովանահայրս ՝ հատկապես

ավագները. Այսքան տարվա ֆեյսբուքյան գրառումներիցս միայն 1-ի համար եմ ամաչում, մի այլ կարգի վատ զգում. Բանն այն է, որ անցած տարվա ՙՙՏավուշյանՙՙ դեպքերից հետո ես բարձրաձայն գովեցի տոնոյանին, այո՜, հավատացել էի, հիացած էի նրա ՙՙմար տավարությամբՙՙ, ՙՙխելացիությամբՙՙ.

Կարծում էի մենք ունենք արժանի հրամանատար. Հրադադ արից հետո, առավել ևս հիմա, էն որ ասում են սառը ջուր մաղվեց քաչալ գլխիս, տեսա, գիտակցեցի, որ սա գառան մո րթին վրան քաշած գի շատիչ է եղել, արյ ուն ծծ ող տզ րուկ, իսկ իմ պես քանի հազար միամիտներ են հավատացել այս սողունին. Արա՜ ախր, դավիթ ու մյուս բօ զեր,

ախր էդ գումարով որ հաց էիք առնում և տանում ձեր լա կոտներին կերակրելու, դուք չէիք իմանու՞մ, որ էդ հացից ար յան համ է գալիս, մի տեսակ ոչ սովորական է ՝ ար նագույն, քֆու րաանե ցքախառը շաղախված. ՙՙԱնխիղճՙՙ կայքերն էլ նյութս տարել, աշխարհով մեկ տարածել, ՙՙխա յդառագՙՙ էին արել, էջիցս ջնջեցի, բայց խիղճս դրանով չթեթևացավ.

Թեպետ դա էլ կյանքի մի դաս էր, այլևս ոչ մեկին բացարձակ գնահատական չեմ տալիս. Մի բան էլ ասեմ անկեղծորեն, ուռ ճացրած բառեր չհամարեք, բոլոր սրբություններովս եմ երդվում ՝ ինձ համար, զինվորի հացը ուտողը, բանակ թա լանողը, իմ անձնական թշ նամին է, թուրքից էլ բեթար, ով ուզում է լինի, թեկուզ

հորոխպորս տղեն էղնի, բոլոր զինվորներն էլ իմ երեխեքն են, ես իրանց ղուրբանն էղնիմ. ՀԳ Ես էդ նյութը իհարկե չեմ տեղադրի պատիս, ոչ էլ քոմերում կտեղադրեմ. Բայց գեշ քլնգել-մլնգել չեղնի, հաշվի կառնիք ինքնակամ ներկայանալս, անկեղծ զղջումս և մե ղքի գիտակցման խոստովանանքս. Առողջ էղեք։ Արև ձեզի դա տավորներ ջան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.