Արտիստի ամենաթանկ ծափահարությունները վերջում են, երբ шրցունքներով ցпղված ու բոլոր չհասկացողություններն անցած են, երբ… Նազենի Հովհաննիսյանի ՀՈւԶԻՉ գրառումը

Նազենի Հովհաննիսյանը գրել է.
Մենք կապված ենք անտեսանելի թելերով… սիրուց, ցավից, անսպառ կարոտներից հյուսված թելերով… Մենք՝ բոլորս….Մեր հողի և ջրի, բարդությունների, կորուստների, пղ բերգությունների և թռիչքների՝ իրար ուժ տալու թելերով, իրարից նեղված լինելով հանդերձ իրար հասնելու

թելերով…
Այսօր մեր «թելերը» շարունակության մեջ ապրելու ու լինելու սիրուց էին… Այսօր Հայկոյին այդպես ճանապարհեցինք ՎԵՐև… Սիրուց և անհատակ կարոտից հյուսված թելերով… իր անմոռանալի երգերով: Արտիստի ամենաթանկ ծափահարությունները վերջում են, երբ արցունքներով ցողված և

բոլոր չհասկացողություններն անցած են, երբ մե ղшդրականները կամ կիսատությունները մոռացված են, երբ կա միայն ՆԱ՝ նորին մեծության Արտիստը ու ՄԱՐԴԸ… Այ այդ ծափահարություններով ուղեկցեցինք քեզ #վերև
Հայկո ջան… քաղաքն այսօր Սեր էր երգում, քեզ հետ միասին, քո մասին, ՔԵԶ ՀԱՄԱՐ …մեր #սիրոերգիչ: Կհանդիպենք

առավել լավ աշխարհում, որտեղ դու ես հիմա: Առայժմ… Էդ ծափերով միշտ վառ պիտի պահենք իր զրնգուն էությունը, որը հաշտարար էր բոլորի համար, Ընկեր և իսկապես ԲԱՑԱՌԻԿ երաժիշտ #կհանդիպենք եղբայր
#Հայկո Քո հավերժ երկրպագու և ընկեր #ՆՀ
#nazenihovhannisyan
#2021

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.