«Անցել են տարիներ, զգում եմ, որ նա ճիշտ էր». Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տարիներ առաջ ընկերոջս հրավերով մի հանդիպման էի: Ներկա էին հիմնականում հանրածանոթ մարդիկ, այդ թվում՝ Հայկոն: Երևանի «Հրազդան» հյուրանոցի բացօթյա սրճարանում նստած զրուցում էինք:

Խոսում էին բոլորը՝ բացի Հայկոյից: Խոսում էին երկրից, քաղաքականությունից, մեր շուրջը տեղի ունեցող ամենատարբեր զարգացումներից: Տակավին նա լուռ էր, լսում էր:

Անցել են տարիներ, ու այսօր, երբ նա չկա, կարծես, զգում եմ, որ նա ճիշտ էր: Նա չէր խոսում, նա անում էր այն, ինչ պետք էր մեզ բոլորիս: Նա իր ճակատի զինվորն էր…
Աստված հոգիդ լուսավորի, Հայկո ջան…»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.