«Փաստորեն Ղարաբաղ չկա՞». Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը գրում է.

«Փաստորեն Ղարաբաղ չկա՞
Ըստ Վլադիմիր Պուտինի, Աղդամում գտնվող ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանին։

Սա բավականին յուրօրինակ ձևակերպում է, որը երբեք չի ընդգծվել որևէ մեկի կողմից։ Փաստորեն Ղարաբաղ չկա՞․․․

Մի կողմից Ռուսաստանի նախագահը նրբանկատորեն հրաժարվում է օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, մյուս կողմից՝ ռուս-թուրքական մոնիթորինգի գտնվելու վայրը համարում է հայ-ադրբեջանական սահման։

Թե ինչ է նշանակում վերը նշվածը, և առհասարակ, ինչ հետևանք կունենա այս հանդիպումը արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում, պարզ կդառնա առաջիկայում։

Սակայն, մի բան ակնհայտ է՝ Ռուսաստանը և Թուրքիան փորձում են պահպանել իրենց ազդեցությունը տարածաշրջանում՝ ձգտելով ամբողջությամբ դուրս մղել կամ ստվերել աշխարհաքաղաքական այլ կենտրոններին։

Կստացվի՞, թե՞ ոչ, կախված է նրանից, թե որքան սկզբունքային կլինեն ԱՄՆ-ը և Ֆրանսիան իրենց շահերը տարածաշրջանում պահպանելու տեսանկյունից․․․»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.