Քարկոծել են բեռնատար գնացքը․ «Հարավկովկասյան երկաթուղի»

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հայտարարությունը․

Սեպտեմբերի 27-ին, ժամը 20:30-ին, Սպանդարյան-9-րդ կիլոմետր հատվածում, անհայտ անձինք կամրջից քարեր են նետել այդ հատվածով անցնող բեռնատար գնացքի վրա: Սա երթուղու այս հատվածում անօրինական գործողությունների առաջին նման դեպքը չէ: Դեպքի մասին տեղյակ է պահվել Մասիս քաղաքի ոստիկանության տարածքային բաժինը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քաղաքացիներին կոչ է անում պատասխանատվությամբ վերաբերվել երկաթուղային ենթակառուցվածքին և շարժակազմին, չառաջացնել վթարներ և պահպանել երկաթուղու անվտանգության կանոնները:

Ընկերությունը հիշեցնում է նաև գույքը վնասելու և երթևեկության անվտանգությանը սպառնալիք ստեղծելու համար պատասխանատվության մասին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.