Հրшտապ. Ադրբեջшնական կողմը սшդրանքի է դիմել. Վիրшվոր ունենք

Հրшտապ. Ադրբեջшնական կողմը սшդրանքի է դիմել. Վիրшվոր ունենք
Այսօր` սեպտեմբերի 28–ի առավոտյան ադրբեջանական կողմը սադրանքի է դիմել Գեղարքունիքի ուղղությամբ։

Այս մասին հայտնում է News.am-ը, ում տեղեկություններով՝ հակառակորդի դիպուկահարի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորում ստացել։

հիշեցնենք որ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ՌԴ-ին մեղադրել է ՌԴ-Թուրքիա 2019թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրում ամրագրված դրույթները խախտելու մեջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլերը»: Աքարը, մասնավորապես, նշել է սիրիական Իդլիբ նահանգում վերջին շրջանում ակտիվացած ավիահարվածները:

Ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն Սիրիայի հյուսիս-արևելքի տարածքները Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Սիրիայի կառավարական ուժերի միջև բաժանված են «պատասխանատվության գոտիների»: 2019 թ. Հոկտեմբերի 22-ին Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը վեց ժամ տևած բանակցություններից հետո ստորագրեցին 10-կետանոց փոխըմբռնման հուշագիր:

Ռուս թուրքական հուշագրի համաձայն՝ Թուրքիայի հետ սահմանի սիրիական կողմում տեղակայվեցին Ռուսաստանի ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումներ: Պուտինն ու Էրդողանը պայմանավորվեցին նաև համատեղ պարեկություն իրականացնելու վերաբերյալ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.