Արտակարգ դեպք ինքնաթիռում. Արսեն Թորոսյանն ամբողջ թռիչքի ժամանակ բժշկական օգնություն է ցուցաբերել 2 ուղևորներին… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Araratnews.am-ը գրելլ է. Օրերս կայացած Աթենք-Երևան չվերթի ժամանակ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն ինքաթիռում բժշկական օգություն է ցուցաբերել միանգամից 2 ուղևորի, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել ինքնաթիռի

արտակարգ վայրէջքից։ Ինքնաթիռում ականատես ուղևորները մեզ հայտնեցին, որ թռիչքից շատ կարճ ժամանակ անց ուղեկցորդուհիները բարձրախոսով խնդրել են, թե եթե օդանավում գտնվող բժիշկներ կան, մոտենան իրենց՝ առողջական խնդիրներ ունեցող տիկնոջն 1-ին օգնություն տրամադրելու համար։ Օգնության կանչին արձագանքել է Հայաստանի Հանրապետության առողջապահության

նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը: Շուրջ մեկ ժամ օգնություն տրամադրելուց հետո, երբ այլևս անհրաժեշտություն չկար արտակարգ վայրէջք կատարելու, պարզվել է, որ ևս 1 ուղևորի օգնելու կարիք կա: Գրեթե ողջ թռիչքի ընթացքում Արսեն Թորոսյանը գտնվել է ինքնաթիռի հետնամասում՝ բուժօգնություն տրամադրելով մինչև այն պահը, երբ ինքնաթիռի անձնակազմի հրավերով վայրէջքից հետո մոտեցել են

Շտապօգնության ծառայության աշխատակիցները:
Նախկին նախարարի հոգատարությունը չի վրիպել նաև ինքնաթիռում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու հայաստանցիների ուշադրությունից, որոնք հետևել են ողջ ընթացքին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.