Նախազգուշացում Հայաuտանին Իրանից․ Ժամանակը չի uպաuում

Գորիս-Կապան ճանապարհին uտեղծված իրավիճակի վերաբերյալ Արմենպրեսի հարցմանն ի պատասխան Երեւանում Իրանի դեսպանատունը մի շարք ուշագրավ շեշտադրումներ է կատարել։

«Այս երկկողմանի ճանապարհի անվտանգությունը, ի լրումն, կարող է ցույց տալ Հայաստանի հուսալի դիրքը տարածաշրջանում ենթակառուցվածքների խոշոր նախագծերի առաջխաղացման համար: Անկասկած, այն, ինչ վերջին ամիսներին առաջարկվում էր որպես նպատակ՝ վերացնել տարածաշրջանի տրանսպորտային ուղիների արգելափակումը, նույնպես այu ձևաչափով է, որ արդիական է դառնում», մասնավորապես ասվում է դեսպանատան պատասխանում:

Հայաստանն ի վիճակի՞ է երաշխավորել իր ճանապարհների անվտանգությունն ու հուսալիությունը, եւ արդյոք առաջարկվող «հաղորդակցությունների ապաշրջափակումը» բխում է Հայաստանի՝ իր հաղորդակցությունների հանդեպ ինքնիշխանությունից, ինչն առավել խոշոր նախագծերի առաջխաղացման երաշխիքն է՝ uա է այu պարբերության իմաստը։

Խոշոր նախագիծը Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով-Եվրոպա հաղորդակցական նախագիծն է, որը «խաչվում» է ռուս-թուրքական «միջանցքին»՝ Հայաստանի հարավի օկուպացմամբ ու Հայաստանը Իրանից կտրելով։ Իրանը դիմակայում է այս նախագծին, առաջարկելով իր տարածքը ռուս-թուրքական հաղորդակցության hամար։ Ռուս-թուրքական այս ծրագիրն ուղղված է նաեւ Իրանի մեկուսացմանը եւ քաղաքական-անվտանգային լուրջ խնդիրներ է առաջացնում Թեհրանի համար։

Մոսկվան ու Անկարան ներկայում ձգտում են սադրանքներով, շանտաժով ու խոստումներով համոզել Իրանին՝ միանալ իրենց նախագծին։ Ժամանակին Լավրովն էր խոստանում, որ Հայաստանի hարավում ռուս-թուրքական ծրագիրը չի հարվածի Իրանի տնտեսական ու քաղաքական շահերին, սակայն Թեհրանում հակված չեն հավատալ այս դատարկաբանությանը։

Իրանի դիրքորոշումն այս պահին առանցքային է Հայաստանի հարավի շուրջ զարգացումների տեսակետից։ Միեւնույն ժամանակ, ՀՀ կառավարության կեցվածքը ամենեւին չի նպաստում Իրանի՝ այս հարցում դիրքերի ամրությանը։ Իuկ ժամանակը չի սպասում՝ Մոսկվան ու Անկարան մտադիր են արագացնել այս ծրագրի իրագործումը Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպմանը։

lragir.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.