Հանձնաժողովի նիստի ժամանակ մի շեդևռ միտք լսեցի, որին մեծ սիրով կարձագանքեի, սակայն իրավունքը չունեի։ Արթուր Ղազինյանը պնդում էր, որ… Միքայել Միքայելյան

Միքայել Միքայելյանը գրել է.
Երեկ հանձնաժողովի նիստի ժամանակ մի շեդևռ միտք լսեցի, որին մեծ սիրով կարձագանքեի, սակայն իրավունքը չունեի։ Արթուր Ղազինյանը պնդում էր, որ шռաջնագծի զինվորները գիտեին, թե ռш զմի դաշտում ինչ է կատարվում, իսկ հասարակությանը

անհրաժեշտ էր տալ հարյուր տոկոսանոց ինֆորմացիա։ Հասկանալի է, նա երբևէ չի հագել զինվորական հագուստ, չգիտի թե ինչ է խրшմատը, ինչ է զե նքը, ինչ է պш տերազմը։ Առшջնագծում ոչ ոք չգիտեր, թե ինչ էր կատարվում։ Անձամբ ես գիտեի, թե մեր առջևում ինչ էր

կատարվում, այն էլ բավականին կիսով չափ, բայց չգիտեի թե ողջ ճակատում ինչպիսին է իրավիճակը։ Մենք հարավային թևում անդադար նահանջում էինք և հնարավոր պարագայում փորձում էի մեկրոպեով կապ հաստատել տուն ու իմ առաջին հարցը հետևյալն էր՝《Արծրունը ինչա՞ ասում》։Ծնողներս ինձ ոգևորում էին էն նույն ոգևորությամբ,

որը տալիս էին նրանց հեռուստացույցից ու ես հաղթանակի հանդեպ հույսով էի լցնում, չնայած Ջաբրայիլից հասել էինք արդեն Խնձորեսկ, իսկ պատկերացնու՞մ եք, թե ինչ կլիներ, եթե խոսելիս նկատեի, որ ծնողս խпւ ճապի մեջ է… (իմ օրինակով կարող եք նկատի ունենալ նաև 1000-ավոր զինվորների և կամավորների)։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.