Փրկпւթյшն հшմшր մшտшղ մի шրեք, шյլ իրшր սիրեք: Սերն է փրկելпւ, ոչ թե ․․․

Փրկության համար մատաղ մի արեք, այլ իրար սիրեք: Սերն է փրկելու, ոչ թե մատաղին մորթված ոչխարը…

Դիմացինի մեջ կեղտ մի որոնեք, ձեր հոգին բացեք, բուռ-բուռ վերցրեք ու թեթևացեք…

Երբ ձեզ դադարում են սիրել, ուրեմն մեղավորը դուք եք, արդարացումներ փնտրելու փոխարեն, գտեք ձեր բացերն ու փակեք…

Ապրելու համար առաջին պայմանը սիրելն է, մնացածը ծնվում է սիրուց…

Մեկ մարդուն սիրելը քիչ է:
Աշխարհի փրկության համար պետք է բոլորին սիրես ու ամեն մեկին յուրովի…

Ամենաիմաստուն մարդը նա է, ով դիմացինի մեջ ապրելու ցանկություն է առաջացնում, մնացածը ճոխ ու անհասկանալի ճառեր են խելացի երևալու համար…
Կարեկցանքը մարդուն չի օգնում, այլ ավելի է մխրճում այնտեղ, որտեղ նա գտնվում է…

Անկարողության զգացումը կործանում է մարդուն, գրկեք նրան և հիշեցրեք իր կարողությունների մասին, եթե անգամ դրանք ամենաչնչինն են, առավելություն դարձրեք, որ ապրելու ցանկությունը չմեռնի իր մեջ…
Նա ով ուզում է շատ փող ունենալ չի ունենա, նա ով ուզում է շատ փող աշխատել, կհարստանա…

Մարդուն ճանաչելու համար նրան տուր` քեզանից բամբասելու հնարավորություն ու հետևիր թե ում մոտ և ինչպես է քեզ պաշտպանում:
Եթե ընկերոջդ մոտ բամբասում են քեզանից, ապա փոխիր ընկերոջդ: Նա ով հաճույքով լսել է սխալներիդ մասին, անհամբեր կսպասի սայթակելուդ…

Լավ ընկերը նա չէ, ով օգնում է դուրս գալ ցեխից, այլ նա` ով չի թողնում ցեխն ընկնես…
Դրախտ է հասնում նա, ով դժոխքի դռների մոտ ընկերոջ ձեռքը բաց չի թողնում…

Փոքր ու անկարևոր մարդիկ, շարունակ ձգտում են լինել բոլորի ուշադրության կենտրոնում, իսկ մեծ ու կարևոր մարդիկ, իրենցից հեռու են վանում ամեն տեսակ ուշադրությունն ու շարունակում են ապրել…
Եթե գործիդ փոխարեն քեզ են գովաբանում, ուրեմն դու կորած մարդ ես…
Նա ով ծեծում է մեղավոր չէ, մեղավորը ծեծվողն է, ով խոնարհաբար գլուխը միշտ մուրճի տակ է դնում…

Երբեք թույլ մի տուր, որ քեզ զրկեն ժպտալու հնարավորությունից, որովհետև քեզ սնուցողը ժպիտն է, ոչ թե հացը…
Մուրացկանին դրամ տալով չես օգնում, այլ նպաստում ես, որ նա ողջ կյանքում մուրացկան մնա…

Մարդու մեջ աշխատելու ցանկություն առաջացնելով, փրկում ես նրան առաջին հերթին հանցագործություններից, իսկ հետո արդեն աղքատությունից…

Կապ չունի թե քանի մարդ է քեզ օրհնում, եթե աշխարհում կա թեկուզ մեկ հոգի, ով անիծում է լինելդ, ապա օրհնությունը քո կյանք չի մտնում…
Միակ օրհնությունը աշխատասիրությունն է, մնացած ամեն բան շեղում է մարդուն օրհնյալ լինելուց…
Ամենացավոտը կարոտելը չէ, այլ չկարոտելը…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.