«Տեսնես՝ սա ի՞նչ հաշիվ է»․ Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Գորիս-Կապան միջպետական ճանապարհի մի հատվածն այժմ ադրբեջանցիների կողմից է վերահսկվում:

ՀՀ իշխանությունները պաշտոնպես ճանաչել են այդ հատվածն Ադրեջանի տարածք և ադրբեջանցի ոստիկանական-մաքսային անցակետերի տեղակայումն էլ այնտեղ իրավաչափ են համարում: Ասում են, որ սա Խորհրդային Ադրեջանի տարածք է եղել:

Ասում են նաև, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները լիովին կարգավորելու համար անհրաժեշտ է իրականացնել միջպետական սահմանի դելիմիտացիա ու դեմարկացիա: Այդուհնդերձ, այդ տարածքն ադրբեջանական են հռչակել նախքան դելիմիտացիան ու դեմարկացիան իրականացնելը:

Այսինքն՝ կանխավ: Հանձնելուց հետո այդ հատվածով երթևեկության անվտանգության ապահովումը ռուսներն էին իրենց վրա վերցրել, բայց այժմ, կարծես, անէացել են այնտեղից: ՀՀ ԳՇ պետն ասում է, որ բազմիցս հանգիստ անցել է այդ հատվածով:

Դրան հակառակ պարսկական մեքենաների համար անհաղթահարելի խոչընդոտներ են հարուցվում ադրբեջանցիների կողմից, իսկ անէացած ռուսներն էլ, բնականաբար, չեն միջմտում: Տեսնես՝ սա ի՞նչ հաշիվ ա…»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.