Չհասկացողներին բացատրեմ այն, ինչ տեղի ունեցավ հրապարակում՝ ընդամենը զանգվածային հիպնոտիկ սեանս էր, որի նպատակը… Հայկ Դեմոյան

Հայկ Դեմոյանը գրել է.
Չհասկացողներին ու հրճվանքի ցնցումների մեջ գտնվողներին բացատրում եմ
Այն, ինչ տեղի ունեցավ երեկ հրապարակում՝ ընդամենը զանգվածային հիպնոտիկ սեանս էր, որի նպատակը մոռացնելն էր․ մոռանալ պш տերազմը, այն սպասարկողներին ու

գիտակցված պարտության տանողներին ու, իհարկե, ազդարարել, որ ամեն բան ավարտված է՝ այդ թվում պш տերազմի ծանր հոգեբանական հետևանքները․․․ Հիպնոտիկ սեшնսի տեքստային ձևակերպումը ևս կար։ Ահա, խնդրեմ, կարդացեք․ «…Այստեղ ահա, այս լուսավոր հրապարակի սրտում տեղադրված, Հայոց դրոշներով պարուրված ու պատվո պահակախմբի կողմից

պահպանվող այդ ծառերը կտեղափոխվեն բուսաբանական այգի՝ խորհրդանշելով ՀՀ պատմության նոր դարաշրջանի մեկնարկը, խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկը»: Հասկացա՞ք այժմ, որ այն ինչ կար մինչ երեկ, արդեն անցյալ կատարյալ է, իսկ այսօրվանից սկսած դուք ոչինչ եք, քանզի ազդարարված է նոր դարաշրջանի սկիզբ, որտեղ պարտադրված եք գոյատևելու․․․ ՀԳ․ ԳԱԱ Պատմության

ինստիտուտում մարդ կա՞ արդյոք այս նոր դարաշրջանի ազդարարման կապակցությամբ խոսք ասելու համար։ Հապա մի ցույց տվեք ձեր ակադեմիական մшնդատներն ընդդեմ պпղպատյա մшնդատների․․․ ՀՀԳ Ազդեցության գործակալներ, քաղտեխնոլոգներ, հոգեներգործության մասնագետներ, ֆեյսբուքյան մեյմուններ, մենք ձեզ հետևում ենք ուշի ուշով․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.