Արցախի բնակիչը վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխայի․ ավելի ուշ վարորդի դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։09-ին, ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել,

որ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 35-ամյա բնակիչ Վ. Ա.-ն, իր վարած «Վոլկսվագեն» ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխայի։ Ացախի ԱԻ պետական ծառայությունը նշում է, որ անմիջապես դեպքի վայր մեկնած ՆԳՆ Մարտունու շրջանային բաժնի ծառայողները պարզել են,

որ Կարմիր Շուկա գյուղում երթևեկելու ժամանակ Վ. Ա.-ի մեքենայի մեջ դեռևս չպարզված հանգամանքներում նախ պայթյուն է առաջացել, ինչի հետևանքով նա խուճապի է մատնվել և վրաերթի ենթարկել Կ. Շուկա համայնքի 14 տարեկան երեք պատանիների։ Այնուհետև վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, բախվել է դիմացից ընթացող «Օպել Աստրա» ավտոմեքենային, ապա՝ դիմել փախուստի:

Վրաերթից տուժած երեխաները շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել են Արևիկ մանկական բուժմիավորում։ Նրանց առողջական վիճակը բավարար է։ Ծառայությունը հայտնում է, որ ժամը 15։40-ին Կ. Շուկա համայնքի տարածքում հայտնաբերվել է վարորդ Վ. Ա.-ի դին՝ ծառից կախված վիճակում։ Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.