«Տղամարդկանց շրջանում սեռական ցանկության նվազման պատճառները». Անդրոնիս Ղարիբյան

Սեքսոպաթոլոգ Անդրոնիս Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տղամարդկանց շրջանում սեռական ցանկության նվազումը հաճախ կապված է էրեկցիայի խանգարման հետ։

Սա ավելի շատ սեռական ցանկության թվացյալ խանգարում է, քանի որ հաճախ էրեկցիայի խանգարումը բուժելով՝ ցանկությունը վերականգնվում է։

Տղամարդը, իմանալով, որ ունի սեռական թուլություն, խուսափում է սեռական կապերի մեջ մտնելուց, քանի որ գիտի՝ ձախողումն անխուսափելի է։

Այդ ամենից հետո պետք է ունենա տրամադրության անկում, հուսահատեցնի կնոջը, թևաթափ լինի, այդ իսկ պատճառով էլ սկսում է խուսափել սեռական կապերից։

Երբեմն էլ սեռական հարաբերությունների նախատեսված ժամերին, տղամարդիկ սկսում են այլ պատճառաբանություններով հետաձգել ակտերը»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.