Երգիչ Հայկոյի վիճակը ծանր է. հիվանդանոցում նրան է այցելել ԱԺ նախագահը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 21-ին այցելել է հիվանդանոց՝ տեսակցելու երգիչ, երգահան Հայկոյին, որն այժմ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում է:

Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդել է Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Նա չի ցանկացել մանրամասներ հայտնել երգչի առողջական վիճակի մասին:

Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ Հայկոն վարակվել է կորոնավիրուսով. նրա վիճակը գնահատվում է ծանր:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.