«Որ էդ մոմենտին ասեի՝ Պետրոսյան Գևորգը չեմ, Պյութագորասն եմ, պիտի հավատայի՞ր». Գևորգ Պետրոսյան

«Երբ որ ոստիկանին ասում ես ներկայացիր՝ փախնում ա, դրանով ինքը խախտում ա օրենքը, և ես ի՞նչ իմանամ՝ ով ա ինքը, կարողա համզգեստավոր խուժան ա, եկել ա, որպեսզի ժողովրդին ճնշի»,-

«Հայելի» ակումբում անդրադառնալով նախօրեին, բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած ձերբակալություններին, ասաց նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Իմ վրա արձանագրություն գրողի, ոմն Տիգրան Գևորգյանի, հետևից գնալու եմ, թող ինքը նկատի ունենա»,- շարունակեց նա:

«Արա՛, ա՛յ ընկեր, որ դու ինձ ասում ես՝ պարո՛ն Պետրոսյան, դու ինձ չե՞ս ճանաչում, որ ուզում ես տանես բաժին՝ արձանագրություն կազմես: Հիմի որ ես էդ մոմենտին ասեի՝ ես Պետրոսյան Գևորգը չեմ, Պյութագորասն եմ, պիտի հավատայի՞ր»,- վրդովվեց բանախոսը՝ հավելելով, որ «այդ կարգի անգրագետ, փնթի» վերաբերմունք ծառայության նկատմամբ, չի կարելի դրսևորել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.