Մшյրը որդու ոտքերն էր համբուրում, տղшն` ցшվից գոռում. պատերազմից հետո կյանք կա, բայց ուրիշ

«Լոռվա տուրիզմի նախարար»․ այսպես են հաճախ ծանոթ-անծանոթ մարդիկ անվանում Աննային։ Պատերազմի օրերին 33-ամյա աղջիկը Լոռվա տուրիզմը թողեց խաղաղ օրերին ու կшմավոր դարձավ: Կամավորությունը շարունակվեց նաև պատերազմից հետո։

Աննա Հովհաննիսյանին Վանաձորում բոլորը գիտեն, Լոռվա մյուս բնակավայրերում էլ՝ գրեթե բոլորը․ փողոցում քայլելիս անծանոթ մարդիկ մոտենում, ողջունում են, հարազատի նման գրկում, շնորհակալություն հայտնում, ծաղիկներ նվիրում։ Մի քանի տարի առաջ Facebook-ում նրա ստեղծած խումբը դեպի Լոռի տուրիստների մեծ հոսք բերեց։

Պատերազմի օրերին էլ Աննան սկզբում բժիշկների խմբի հետ մեկնեց Արցախ (թեպետ բժիշկ չէր)՝ տեղում օգտակար լինելու, ապա սկսեց անհրաժեշտ օգնություն հավաքագրել։ Ցավալի պարտությունից հետո էլ Աննան սկսեց այցելել վիրավոր զինվորներին, պատմել նրանց պատմություններն ու մարդկանց օգնությունը նրանց՝ հերոսներին հասցնել։
Պատերազմը․․․

Պապիկը վիրաբույժ է եղել, Աննային դեռ փոքր տարիքից իր հետ աշխատանքի է տարել, անգամ փոքրիկ վիրահատությունների ժամանակ ներկա էր լինում։ Բժիշկ չդшրձավ, բայց բժշկական գիտելիքները մնացին ու պետք եկան։

Ասում է՝ միշտ էլ գիտակցել է՝ պատերազմ մի օր լինելու է, ուստի ինքն իրեն դեռ վաղուց, այսպես ասած, դաստիարակել է պшտրաստ լինել այդ օրվան։ Պшտերազմի հենց шռաջին օրը կազմակերպեց՝ մոտ 500 հոգով արյուն հանձնեցին, բայց տեղը չէր

գտնում, մեծ դժվարությամբ կապ հաստատեց Արցախ կամավոր մեկնած բժիշկ ընկերոջ՝ Հովսեփ Հովհաննիսյանի հետ (նրա մասին արդեն պատմել ենք)։

«Ասացի՝ վերջիվերջո բժիշկների ընտանիքից եմ, ես էլ կարող եմ օգտակար լինել, կա՛մ դու ես ինձ հետդ տանում Արցախ, կա՛մ գնում եմ զինվորագրվելու։ Քանի որ Հովսեփն առաջին օրերին ծանր վիրավորներին Երևան էր տեղափոխում, նորից գնում, ինձ ասաց՝ ինչ կարող ես, հավաքիր, պատրաստ եղիր, գալիս ես»։

Աննան հավաքեց արկղերով ծխախոտ ու շտապօգնության մեքենայով մեկնեց Արցախ։ Առաջին անգամ էր այնտեղ ոտք դնում․․․
11 օրվա մեջ Աննան 14 անգամ Արցախ գնաց։ Անում էր` ինչ կարողանում էր, օգնում այնտեղ, որտեղ պետք էր։
«Մերը ռեանիմոբիլ էր, միշտ մեկի վիճակը շատ ծանր էր՝ կա՛մ գլխի մի մասը չկար, կա՛մ վերջույթները, ծանր էր շատ… Ում գւտակցությունը տեղն էր, ասում էի՝ տուն զանգեք, խոսեք ընտանիքի հետ, ես էի վերցնում հեռախոսը, զանգում, ասում՝ աչքներդ

լույս, ձեր զինվորին բերում ենք։ Ծնողները հետո հասկացան, որ իրենց տղային թեկուզ վիրավորումով տեղափոխելն իսկապես աչքալուսանք էր։ Մի դեպք եմ հիշում` ծանր վիրավոր էինք տեղափոխում, առաջին կանգառը Գորիսում արեցինք, որ միջանկյալ օգնություն ցուցաբերվի, հետո Երևան տանենք։ Մեքենան կանգնեց, դռները բացվեցին ու էդ տղայի մայրը միանգամից նետվեց,

սկսեց տղայի ոտքերը համբուրել, տղան շատ ուժեղ ցավեր ուներ ու նույնիսկ մոր համբույրները ոտքերին ցավ էին պատճառում, ստիպված էի հեռացնել էդ կնոջը, բայց էնքան էր վրաս ծանրացել, որ էդպես վարվեցի․․․»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.